Օրը՝ 60 վայրկյանում | 12.01.2026

ԼԼուսինե Մուրադյան

Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Ուայթ-Քեյն:

Իրանում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվն աճում է. երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել:

Ուրբաթ օրվանից կապ չենք կարողանում հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան:

Իրանի իշխանություններն առաջարկել են բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Թրամփ:

Իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և առանց վախի արտահայտել դժգոհությունը. Գուտերեշ:

Բաքուն և Վաշինգտոնը քննարկել են էներգետիկայի ու առևտրի ոլորտներում համագործակցության խորացման հարցերը:

Հալեպի քրդական թաղամասերում ռազմական գործողություններն ավարտվել են, բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տներ. սիրիական բանակ:

Գազայի հատվածի կառավարումը կհանձնվի պաղեստինցի տեխնոկրատների կոմիտեին. ՀԱՄԱՍ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում