Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում

ԱԱննա Զախարյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Գյումրին մի քանի ամիս ղեկավարած պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար:

Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում: Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում