Նոյեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Հայաստան իր կարիքներուն համապատասխան բարեփոխումները շարունակելու է, ինչպէս նաև՝ սպառազինութեան և ռազմական միջոցներու գնումները. Սուրէն Պապիկեան:

Փութին և Սի Ծինփին ուժեղ առաջնորդներ են, որոնց հետ խաղալ չի կարելի. Թրամփ:

Բաւարար հիւլէական զէնք ունինք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար. Թրամփ:

Ամերիկայի նախագահը զինուորականներուն հրահանգած է Նիճերիոյ մէջ գործողութիւններու նախապատրաստուիլ:

Պելկրատի մէջ մօտ 40 անձ ձերբակալուած է Սերպիոյ խորհրդարանի շէնքին քով տեղի ունեցած անկարգութիւններուն պատճառով:

Թանզանիոյ մէջ ցոյցերու ատեն Սամիա Սուլուհու Հասան երկրորդ անգամ ստանձնեց երկրի նախագահի պաշտօնը:

Մալիի մէջ լարուած իրադրութիւն. «Ալ Քաիտայի» հետ կապուած ճիհատիստ զինեալները կը մօտենան մայրաքաղաք Պամաքոյին:

Աֆղանիստանի մէջ ուժեղ երկրաշարժին պատճառով զոհեր և վիրաւորներ կան, վնասուած է աշխարհահռչակ Կապոյտ մզկիթը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում