«Խաղաղության խաչմերուկ» ծրագրով ուզում ենք միավորել տարածաշրջանը. Մարիա Կարապետյան
Երևանում անցկացվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այսօր հանձնաժողովներում քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը, Էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը վերաբերող հարցեր:













