Հոկտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Քոպենհակընի մեր քննարկումներէն գոհ եմ և ընդհանրապէս խաղաղութեան հաստատման ճանապարհին կատարուող աշխատանքներէն. Փաշինեան:

Ռամիզ Մեհտիև Ռուսաստանի աջակցութեամբ Ատրպէյճանի մէջ պետական յեղաշրջում իրականացնելու ծրագիր մշակած է. ատրպէյճանական լրատուամիջոցներ:

Վրաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը բողոքի նոթա յղած է ԵԱՀԿ քարտուղարութեան՝ փողոցային ցոյցերուն ԵԱՀԿ նախագահի մասնակցութեան համար:

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Երմաք և Ռուպիօ քննարկած են Ուքրանիոյ մէջ պատերազմը դադրեցնելու տարբերակները:

Ամերիկայի վարչակազմը հետաքրքրուած է Հնդկաստանի հետ ուժանիւթի ոլորտէն ներս գործակցութիւնը խորացնելու հարցով. Հնդկաստանի ԱԳՆ:

Մոտին խոստացած է դադրեցնել ռուսական քարիւղի գնումները. Թրամփ:

Իսրայէլ և ՀԱՄԱՍ աճիւններ փոխանակած են:

Լըքորնիւի կառավարութիւնը խորհրդարանին մէջ յաղթահարեց անվստահութեան երկու քուէ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում