Հոկտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանի վարչապետը և ԵԱՀԿ նախագահը քննարկած են Հայաստանի և Ատրպէյճանի միջև յարաբերութիւններու կարգաւորման հարցը:

Պելճիքայի թագուհին Հայաստան կը գտնուի. զայն ընդունեց նախագահ Խաչատուրեան:

Միրզոյեան Շարմ Էլ Շէյխի մէջ ատրպէյճանցի գործընկերներուն հետ քննարկած է Պաքուի մէջ պահուող անձերուն ազատ արձակման հարցը:

Պատրաստ ենք ընդլայնել համագործակցութիւնը այն ոլորտներուն մէջ, որտեղ Հայաստանը կրնայ արժէք աւելցնել. ԵԱՀԿ նախագահ:

Մեծ Բրիտանիան ամբողջութեամբ պիտի չեղարկէ Հայաստանին և Ատրպէյճանին զէնք մատակարարելու արգելքը:

Մերձաւոր Արևելքի մէջ ռազմական գործողութիւնները կարող էր յանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն հաջողած ենք խուսափիլ. Թրամփ:

Իսրայէլ և ՀԱՄԱՍ իրար մեղադրած են հրադադարը խախտելու համար:

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Մատակասքարի նախագահը զանգուածային ցոյցերու օրերուն երկիրը լքեց:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում