Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրել են Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ: Արդյունքում ձերբակալվել է Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
«Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ:
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա:
Արդեն հաջորդ օրը զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան: Հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ ավելի քան 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ՝ շարունակվում»,- ասված է հաղորդագրությունում:













