Մարդկանց հետ ճիշտ խոսելն ու շփվելը նույնպես կրթություն է. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

«Կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին:

Վարչապետի համար կրթությունը շարունակական գործընթաց է․ «Յուրաքանչյուրի կրթական մակարդակ ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր պետք է լինի, քան՝ նախորդ օրը: Շատերը կրթություն ասելով՝ հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք՝ դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում:  Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում»,- հավելել է վարչապետը՝ նշելով, որ կրթություն է նաև խոսելը, շփվելու ձևը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում