Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

ՆՆարե Ոսկանյան

Իրանի նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին։ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Հայաստանի վարչապետից հավաստիացումներ է ստացել, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ քննարկումներում և պայմանավորվածություններում Իրանի մտահոգությունները լիովին հաշվի են առնվել:

Փեզեշքիանն ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ է։ Նա կարևորել է նաև ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի նման կազմակերպությունների կարևորությունը համագործակցության ընդլայնման համար:

Պուտինն իր հերթին հաստատել է Ռուսաստանի ամուր աջակցությունն Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքին:

ՌԴ նախագահը Փեզեշքիանին տեղեկացրել է Ալյասկայում վերջերս տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական արդյունքների մասին: Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Մանրամասները՝ Սյուզան Չրաղյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում