Օգոստոս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի նախագահը պաշտօնական այցելութեամբ Հայաստան ժամանեց. զայն դիմաւորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորեան:

Այցելութեան առանցքին պիտի ըլլայ Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական քարտէզի անփոփոխելիութիւն ապահովելը. Արաքչի:

Սիւնիքով անցնելիք նոր ճամբան՝ TRIPP-ը, կրնայ տնտեսական որոշակի վնասներ պատճառել Իրանին, բայց մենք չենք կրնար խոչընդոտել որևէ երկրի մը՝ իր տարածքին մէջ ճանապարհ կառուցելը. Արաքչի:

Իրան կ՛ողջունէ Ատրպէյճանի և Հայաստանի միջև խաղաղութեան հռչակագրի ստորագրումը. Պաղայի:

Թրամփ և Զելենսքի երկկողմ հանդիպում պիտի ունենան եւրոպացի առաջնորդներուն հետ բանակցութիւններէն առաջ. NewsNation:

Ոչ ոք կը դրդէ Ուքրանիան տարածքներ յանձնելու. Ռուպիօ:

Ռուսաստանն ու Ուքրանիան կը շարունակեն փոխադարձ հարուածներ հասցնել:

Ռուսական յարձակումի պատճառով Օտեսայի մէջ վնասուած են ատրպէյճանի SOCAR-ի բաժինները. լրատուամիջոցներ:

Ուքրանիան թիրախաւորեց այն խողովակաշարը, որմով հունգարական կողմը ռուսական քարիւղ կը ստանայ. Սիարթօ:

Բոլոր բողոքները Պուտափեշտ պէտք է ուղղէ Մոսկուայի իր բարեկամներուն. Սիպիհա:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում