ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես կենսաչափական համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։

 

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ է տալիս։ Նա նաև անդրադարձել է գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը, սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։

 

Քննարկվել են նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի կողմից աջակցության, հանցավորության հուսալի վիճակագրության ներդրման գործընթացի, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում