Օգոստոսից Սիրիան ադրբեջանական գազ կստանա

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ օգոստոսի 2-ից ադրբեջանական գազ կմատակարարվի Սիրիա: Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ այն կտեղափոխվի Հալեպի նահանգ՝ Թուրքիայի հարավային Քիլիս նահանգից:

Նախարարը հավելել է, որ առաջիկայում Սիրիա մինչև 900 մեգավատտ էլեկտրաէներգիա կմատակարարվի, ինչը կապահովի մինչև 1.6 միլիոն տնային տնտեսության կարիքները։

Բայրաքթարը նաև հայտնել է, որ հարավարևելյան Դիարբեքիրի, Շըրնաքի և Բաթմանի նահանգներում հայտնաբերվել են 57 միլիոն բարելի նավթային պաշարներ, ինչից Թուրքիան 4 միլիարդ դոլարի եկամուտ կստանա։

Միջազգային լուրերը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում