ՀՀ տարածքը հատելիս համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա. արձագանք Ալիևին

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնում. վարչապետի մամուլի խոսնակի արձագանքն է Ալիևի վերջին հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», Նազելի Բաղդասարյանը Հայաստանի նկատմամբ թաքնված տարածքային պահանջ է համարում և ընդգծում՝ դա անընդունելի է:

Բաղդասարյանը հիշեցնում է վարչապետի հայտարարությունը՝ ՀՀ տարածքում ներդրումային որևէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից և իրավազորությունից անդին:

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում