ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ուկրաինա

ԳԳոհար Սարգսյան

Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանից։ ԱՄՆ նախագահը խոստացել է հուլիսի 14-ին «կարևոր հայտարարություն» անել ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված: Սպիտակ տան ղեկավարը նաև մանրամասներ է հայտնել Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության վերաբերյալ:

«Մենք զենք ենք մատակարարում ՆԱՏՕ-ին, դաշինքը 100%-ով վճարում է դրա համար։ Այսպիսով, մեր ուղարկած զենքը գնում է ՆԱՏՕ, ապա՝ Ուկրաինա»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղարն էլ Կուալա Լումպուրում Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակելու է Մոսկվայի հետ շփումները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական օրակարգով, թեև Պուտին- Թրամփ բանակցություններ դեռևս նախատեսված չեն:

Նաև, Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լսել է հակամարտության կարգավորման նոր առաջարկներ, որոնք նախկինում չեն հնչեցվել։ Դրանք արդեն փոխանցվել են Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էլ տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ 7 օրով կմեկնի Ուկրաինա:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում