Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2025

ԼԼուսինե Մուրադյան

ԵՄ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը:

ՌԴ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Գալուզին:

ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին. պետքարտուղարություն:

ՌԴ հատուկ նշանակության ուժերը Մոսկվայի քաղաքամերձ շուկայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են իրականացրել:

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են համատեղ կորպուս ստեղծել՝ Ուկրաինայում հրադադարն ապահովելու համար:

Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով լարվածության սրման ֆոնին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Չինաստանի արտգործնախարարը. Reuters:

Մոտ ապագայում Իսրայելը խաղաղության համաձայնագրեր կստորագրի արաբական մի շարք երկրների հետ. Նեթանյահու:

Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները սկսել են զինաթափումը. Reuters:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում