Ֆիզիկական աշխատանքից զատ ամեն օր մաթեմատիկա է պարապում. 90-ամյա պապը միասնական քննություն է հանձնել

ԳԳոհար Սարգսյան

Երբ նոյեմբերյանցի Սմբատ պապը 30 տարի առաջ որոշեց լրջորեն զբաղվել մաթեմատիկայով, արդեն 60 տարեկան էր: Մաթեմատիկան դարձավ նրա փրկօղակը որդուն կորցնելուց հետո: Խնդիրներ կան, որոնց շուրջ մտածում է օր ու գիշեր: 15 տարի Սմբատ պապը եղել է ոստիկանության անձնագրային բաժնի պետ, ևս 15 տարի էլ աշխատել է որպես արտագերատեսչական պահպանության բաժանմունքի պետ: 90 տարեկանում նրա հիմնական ուղեկիցն են ճնշումը և մաթեմատիկայի օլիմպիական խնդիրների ժողովածուն:

Սմբատ պապը երիտասարդներին հավասար մասնակցել է միասնական քննություններին:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում