ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

 

Ներկայացնելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանված սկզբունքային մոտեցումները՝ Արամ Ղազարյանն ընդգծել է դրանց համահունչ նախանշված քայլերով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։

 

Ոստիկանության պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաև ակտիվացնել կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման ու բացահայտման, զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հակազդելու ուղղությամբ իրականացվող միջոցառուները:

 

Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում՝ կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները:

 

Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Լոռու մարզի իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։

 

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Ղազարյանը Տավուշի մարզում ևս խորհրակցության մասնակիցներին ներկայացրել է ծառայության վերաբերյալ նախարարի սկզբունքային մոտեցումները։

 

Անդրադառնալով ամենօրյա ծառայողական գործունեությանը՝ Արամ Ղազարյանը հանձնարարականներ է տվել պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարման վերաբերյալ։ Կարևորվել է հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացումը, ներառյալ՝ անտառահատման դեպքերի կանխարգելումը և բացահայտումը։

 

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ոստիկանապետն ընդգծել է, որ մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը հաջողակ և պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքն է։

 

Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում