Յունիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի և Ռուսաստանի յարաբերութիւնները կը զարգանան Համատեղ ջանքերու շնորհիւ. Փաշինեան շնորհաւորեց Փութինն ու Միշուսթինը Ռուսաստանի օրուան առիթով:

Ամերիկայի պետական քարտուղարը ամերիկացի ժողովրուդին անունով շնորհաւորեց ռուսաստանցիները՝ տօնին առիթով։

Air India ընկերութեան մարդատար օդանաւը կործանուած է . ըստ նախնական տեղեկութիւններու՝ 200-էն աւելի զոհ կայ։ 

Գիշերը ռուսական հակաօդային պաշտպանիչ ուժերը խոցած և որսացած են 52 անօդաչու թռչող սարք. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւն։

Գիշերը Խարքով գնդակոծութեան ենթարկուած է. կան տուժածներ:

Հիւլէական գործարքի շուրջ Ամերիկայի և Իրանի բանակցութիւններու 6-րդ շրջանը տեղի պիտի ունենայ Մասքաթի մէջ. Օմանի Արտաքին գործոց նախարար:

Եթէ բանակցութիւնները ձախողին, և Ուաշինկթըն հարուածէ, Թեհրան պիտի պատասխանէ. Նասիրզատէ:

Իրան միջուկային զէնք չտարածելու հարցով պարտաւորութիւնները չէ կատարած. աթոմակայանի միջազգային գործակալութիւն:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում