Յունիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներուն մէջ հանդիպած են Հայաստանի և Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարները:

2024-ին առաջին անգամ Համախառն ներքին արդիւնքը գերազանցեց 10 թրիլիոն դրամը. Գէորգ Պապոյեան:

Ամերիկայի և Իրանի միջև հիւլէական համաձայնագիրը պիտի նպաստէ խաղաղութեան Մերձաւոր Արևելքի մէջ. Կրոսի:

Ամերիկայի պետական քարտուղարը Ֆրանսայի արտաքին գործոց նախարարին հետ քննարկած է Իրանի հիւլէական գործարքի շուրջ ստեղծուած իրավիճակը:

Ֆիտան և Ռիւթէ ռուս-ուքրանական պատերազմը դադրեցնելուն ուղղուած ջանքերու մասին միտքեր փոխանակած են:

Ռուսաստան ռազմակայաններուն մէջ ծածկեր կը կառուցէ օդանաւերուն համար:

Ռուսաստան և Ուքրանիա անօդաչու թռչող սարքերով փոխադարձ հարուածներ  հասցուցած են:

Ուժի մեջ  մտած է 12 երկրի համար նախատեսուած մուտքի արգելքի մասին Թրամփի հրամանագիրը:

Լոս Անճելըսի մէջ կը շարունակուին զանգուածային ցոյցերը՝ Թրամփի ներգաղթի քաղաքականութեան դէմ:

Ամերիկա և Իսրայէլ  համաձայնութեան  եկած են ՄԱԿ-ի ժամանակաւոր ուժերու (UNIFIL) գործունէութիւնը դադրեցնելու Լիբանանի մէջ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում