Յունիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Սիւնիք մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորուած են և յայտնուած  Ատրպէյճանի տարածքին մէջ. միջոցներ կը ձեռնարկուին անոնց գտնուելու վայրը պարզելու համար. Ազգային անվտանգութեան ծառայութիւն։

Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային համագործակցութեան 10-րդ համաժողովը կայացաւ:

Ռուսաստանը տարածաշրջանին մէջ խաղաղութեան և կայունութեան կողմնակից է. Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնեանին:

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ  հասցուցած են. կան զոհեր և փլուզումներ:

Ռուսաստան համաձայն չէ Թրամփի հետ, որ ռուս-ուքրանական հակամարտութիւնը մանկական կռիւ է. Փեսքով:

Թրամփ և Սին մէկուկէս ժամէն աւելի քննարկած են վերջերս կնքուած առևտրային գործարք։

Միացեալ Նահանգները պատժամիջոցներ սահմանած է Միջազգային քրէական դատարանի 4 դատաւորներու նկատմամբ. Ռուպիօ:

Լիբանան Պեյրութի հարաւային արուարձաններուն իսրայէլի  օդուժի հարուածները անուանեց հրադադարի կոպիտ խախտում:

Մասքի և Թրամփի հեռավար վէճէն յետոյ Tesla-ի բաժնետոմսերուն արժէքը նուազած է 15%-ով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում