Խորհրդարանում սեփականության իրավունքի թեմայով լսումներ են

ՄՄարիամ Պետրոսյան

ԱԺ-ում այս պահին խորհրդարանական լսումներ են ընթանում սեփականության իրավունքի թեմայով: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ Երևանի կառուցապատման ծրագրերով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական  կարիքների համար վերցնելու անհրաժեշտությունը:  Ըստ Թաթոյանի՝ սեփականատիրոջը սեփականությունից կարող է զրկել մի կողմից՝ միայն դատարանը, մյուս կողմից՝  միայն բացառիկ դեպքերում, այն էլ օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես արվել է նախկինում՝  կառավարության որոշումներով:

Ըստ ՄԻՊ-ի՝ առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին,  այդպես էլ չի ընդունվել: Այդպիսի օրենքի բացակայության հետևանքով է, որ նման դեպքերում զանգվածաբար խախտվել են  սեփականատերերի և օգտագործողների իրավունքները, իսկ գործընթացի տնտեսական արդյունքը,  ՄԻՊ-ի գնահատմամբ,  եղել է բացասական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում