Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

ՔՔրիստինա Մկրտչյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում է թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում է Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։

«Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22:30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ:

27 և 26 տարեկան երիտասարդները տեղափոխվեցին Մարաշի բաժին: Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով PVP, նաև զիպ փականով 40 դատարկ փաթեթ ու էլեկտրական կշեռք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում