Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2025

ԼԼուսինե Մուրադյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին է արժանացել ճապոնացի գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Տրամադրված ենք իրացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջ ներուժը. Զախարովա:

Վաշինգտոնը շատ մոտ է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ:

Իրանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել իր պայմանների բավարարման դեպքում. Շամխանի:

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել. բնակելի շենքեր և քաղաքացիական այլ կառույցներ են վնասվել:

Ստամբուլյան բանակցություններից առաջ Անկարայում հանդիպել են Զելենսկին և Էրդողանը:

Զելենսկին ձևական է որակել ստամբուլյան բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը:

Մոսկվան լուրջ է տրամադրված ստամբուլյան բանակցություններին. Զախարովա:

Կմասնակցեմ բանակցություններին, եթե միայն Պուտինը որոշի մեկնել Ստամբուլ. Թրամփ:

Թրամփը հույս է հայտնել, որ Կատարի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում