ԱԻՆ-ը ցանկանում է ձեռք բերել 4 ուղղաթիռ. Ֆելիքս Ցոլակյան

ՄՄուշեղ Իսախանյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերին կստանա ճապոնական 22 հրշեջ մեքենա, ևս 26 միավոր տեխնիկա Հայաստան կգա Ռուսաստանի Դաշնությունից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ Ցոլակյանի՝ ոլորտում անհրաժեշտ է ունենալ ուղղաթիռներ, որոնք օգտակար կլինեն հրդեհների մարման, մարդկանց տարհանելու, լեռներում և անտառներում կորած անձանց գտնելու համար: Նախարարի խոսքով, այս պահին կա ուղղաթիռներ ձեռք բերելու լավ տարբերակ, սակայն հնարավոր գործարքի ժամկետները դեռ հստակ չեն: Խոսքը 4 ուղղաթիռի մասին է: Իսկ մինչ այդ Իրանի հետ կա պայմանավորվածություն, որ հարկ եղած դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում օգնության կգա իրանական ավիացիան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում