Օրը՝ 60 վայրկյանում | 10.05.2025

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ վարչապետը Կապանում է, ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, իսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան:

Հնդկաստանը և Պակիստանը հրադադարի համաձայնության են հասել. Թրամփ:

Կիև են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները:

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ:

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը:

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով:

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ:

ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում