Օրը՝ 60 վայրկյանում | 09.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Հայաստանը այսօր էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. ԱԳՆ խոսնակ:

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ. Զախարովա:

Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա:

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահության կառուցման քայլեր սկսել. Ալիև:

Եվրոպական դատարանի որոշումներն Ադրբեջանը չի կատարի. Ալիև:

Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը:

Դոմինիկյան Հանրապետությունում փլուզվել է ակումբի տանիքը, կան զոհեր և վիրավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում