Խաղաղությունն է մնացած բոլոր առաջընթացների հիմքը. Ծովինար Վարդանյանը՝ Տաշքենդում

ՄՄարո Թարվերդյան

Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում:

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր և անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք խոսում ենք սոցիալական զարգացման և արդարության մասին, պետք է գիտակցենք մի անհերքելի ճշմարտություն. առանց խաղաղության այս հասկացություններն անհասանելի են: Խաղաղությունն է մնացած բոլոր առաջընթացների հիմքը: Առանց դրա ոչ մի մնայուն բարիք չի կարող ստեղծվել:

Սա է պատճառը, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը լուրջ բանակցություններ է վարում հարևան Ադրբեջանի հետ՝ աշխատելով խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը, հուսով ենք, կբերի կայունություն, բարգավաճում և ավելի պայծառ ապագա մեր տարածաշրջանին: Երեք տարի շարունակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հնարավորություն ունեցան թղթին հանձնելու իրենց տեսլականն ու հույսերը՝ ձգտելով դեպի ապագա, որտեղ խաղաղ գոյակցությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն: Այսօր այդ փաստաթուղթը փոխհամաձայնեցված է՝ պատրաստ ստորագրման, մեր ժողովրդի ու մեր տարածաշրջանի համար նոր էջ բացելու խոստումով: Հայաստանն առաջարկել է քննարկումներ անցկացնել փաստաթղթի ստորագրման հնարավոր վայրն ու ժամկետը պարզելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս պատմական փուլը հաջողությամբ ավարտին հասցնելու համար էական է, որ այս հարցը մշտապես լինի ձեր ուշադրության կենտրոնում: Ես այստեղ եմ՝ ձեր ուշադրությունը հրավիրելու այս հարցի վրա: Ես այստեղ եմ՝ տեսնելու իմ երազանքի իրականացումը:

Շնորհակալություն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում