Օրը՝ 60 վայրկյանում | 05.04.2025

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ։

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Բուլղարիան էներգետիկ ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին. կան զոհեր։

Հրադադարի համար նախապայմաններ չեն կարող լինել. Զելենսկի։

ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե։

Եվրամիությունը չպետք է պատասխան պատժամիջոցներ սահմանի ԱՄՆ-ի դեմ. Մելոնի։

Անկարան չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, չգիտենք՝ այն ինչի կհանգեցնի. Ֆիդան։

Թրամփը Վիետնամի նախագահի հետ քննարկել է մաքսատուրքերը մեղմելու հարցը։

Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12 ռազմական ինքնաթիռ և 6 նավ։

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվն աճում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում