ՆԳ փոխնախարարն ու ԵՄ թմրամիջոցների գործակալության պատվիրակությունը ընդգծել են ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը

ՔՔրիստինե Ոսկանյան

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

 

Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքներին։

 

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

 

Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաևՀայաստանի և Եվրոպոլի համագործակցության խորացմանը՝ ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) հետ փոխգործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

 

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու ԵՄ անդամ և հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի՝ Թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի և կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։

 

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը և անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում