Օրը՝ 60 վայրկյանում | 01.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտոնյան մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու՝ Սարգիս Խանդանյանի առաջարկը: 

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Իրանի նախագահի խորհրդական:

Եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը ռմբակոծեն Իրանը, Թեհրանը ստիպված կլինի շարժվել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ. Ալի Լարիջանի:

Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին. կան զոհեր և վիրավորներ։

Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին չի դիտարկվում. Թրամփ:

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում