Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2025

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել խաղաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և բանակցությունների ավարտի շուրջ։

Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ղազախստանը, Բրազիլիան ու այլ երկրներ ողջունել են խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը:

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին:

Բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո. Միրզոյանը՝ համաձայնեցված կետերի մասին:

Սիրիայի նախագահը Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները:

Իրանը ստացել ԱՄՆ նախագահի նամակը և ուսումնասիրում է այն. Իսմայիլ Բաղաեի:

Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են իրանական միջուկային ծրագիրը:

Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում ռազմական կցորդ է նշանակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում