Փետրուար 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Ոսկանյան

Վահան Կոստանեան Գերմանիոյ մէջ ներկայացուց «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը:

Հայաստան կանգնած է մարդասիրական և անվտանգային լուրջ խնդիրներու առջև. Ալեն Սիմոնեան՝ Միջերկրածովեան Խորհրդարանական վեհաժողովի նիստին։

Լաւրով և Ֆիտան միտքեր փոխանակած են միջազգային և տարածաշրջանային թեմաներու շուրջ:

Հանրապետական ծերակուտականները օրինագիծ  ներկայացուցած են  Քոնկրես՝ Միացեալ Նահանգներու ՄԱԿ-էն դուրս գալուն վերաբերեալ:

Միաւորուած ազգերու կազմակերպութիւնը կատարեալ չէ, բայց ատոր դեռ այլընտրանք չկայ. Փեսքով:

Ռուսաստան չէ պահանջած դուրս հանել ՆԱԹՕ-ի զօրքերը Արևելեան Եւրոպայէն. Փեսքով:

Թրամփ դժգոհ է Զելենսքիի վերաբերմունքէն. Ռուպիօ:

Եւրոպական խորհուրդի նախագահը Թրամփի յայտարարութիւններու կապակցութեամբ Զելենսքիին աջակցութիւն յայտնած է:

Պելճիքան յետաձգած է F-16 կործանիչներու փոխանցումը Ուքրանիոյ:

Ձիւնի առատ տեղումները խնդիրներ պատճառած են Վրաստանի և Ատրպէյճանի մէջ. Պաթումիի մէջ ձիւնի բարձրութիւնը կէս մեթրի հասած է :

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում