Ամերիկացի մի շարք սենատորներ ցանկանում են, որ ԱՄՆ-ն դուրս գա ՄԱԿ-ից

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ մի խումբ հանրապետական սենատորներ օրինագիծ են ներկայացրել Կոնգրես՝ ՄԱԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ: Նախագծի համաձայն՝ խոսքը ՄԱԿ-ի և նրա գործակալությունների ֆինանսավորումը դադարեցնելու, առանց Սենատի հավանության կառույց վերադառնալու և կազմակերպության խաղաղապահ առաքելություններին մասնակցելու արգելքի մասին է:

«Քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնովին փոխում է մեր արտաքին քաղաքականությունը՝ Ամերիկան դնելով առաջին տեղում , մենք պետք է դուրս գանք այս կեղծ կազմակերպությունից և առաջնահերթություն տանք իրական դաշինքներին, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու բարգավաճումը»,- նշել է նախագծի համահեղինակ, Սենատի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայք Լին:

Օրինագծի համահեղինակ Չիփ Ռոյն էլ ընդգծել է, որ ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ չի կարողացել կանխել պատերազմները, ցեղասպանությունները, մարդու իրավունքների խախտումները և նույնիսկ համավարակները՝ չնայած ստացած գումարներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում