Օրը՝ 60 վայրկյանում | 15.02.2025

ՄՄարո Թարվերդյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Նորվեգիայի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:

ՀՀ-ի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը:

Սուրեն Պապիկյանը և Հանո Պևկուրը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները:

Հայաստանի և Նիդերլանդների պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները:

Սուրեն Պապիկյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը:

Ռուբիոն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցում Անկարայի և Վաշինգտոնի ջանքերը:

Պեկինը ստիպված կլինի համարժեք քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը շարունակի ճնշման քաղաքականությունը. Վան Ի:

Լիբանանում հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շարասյունը:

Էր Ռիադը ողջունել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում