Փետրուար 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Լաւրով և Ֆիտան քննարկած են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրութեան հարցեր:

Մոսկուան ափսոսանք յայտնած է Պաքուի մէջ Ռուսական տունը փակելու որոշումի կապակցութեամբ. Փեսքով:

Ուքրանիան Ռուսաստանի հետ պատրաստ կ՛ըլլայ բանակցելու, երբ պատերազմի աւարտին վերաբերեալ ընդհանուր ընկալում ըլլայ. Զելենսքի:

Ռուսական ռազմակայանները պիտի պահպանուին, եթէ այդ բխի Դամասկոսի շահերէն. Սուրիոյ Պաշտպանութեան նախարարութիւն:

Ուքրանիոյ մէջ ընտրութիւններ պետք չէ ըլլան մինչև ռազմական գործողութիւններու դադրեցումը. Քելոկ:

Ամերիկայի նախագահը պատժամիջոցներ  սահմանած է Միջազգային քրէական դատարանին դէմ:

Իրանի Արտաքին գործոց նախարարութիւնը դատապարտած է Թեհրանի վրայ ճնշումը ուժեղացնելու՝ Թրամփի քաղաքականութիւնը:

Իսրայէլի ուժերը հարուածած են Լիբանանի մէջ «Հըզպոլլայի» կառոյցները:

Լիթուանիան, Լաթուիան, Էսթոնիան վաղն  ընդմիշտ պիտի անջատուին ռուսական ուժանիւթի համակարգէն. Քալաս:

Նորվեկիոյ մէջ Ամերիկայի դեսպան նշանակուած է հայկական արմատներ ունեցող Մայքլ Քաւուքճեանը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում