Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն՝ առանց արտաքին օգնության ու միջամտության. Փաշինյան:

Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին:

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան, Հունգարիան էներգետիկ ձեռնարկություն են հիմնել:

Վաշինգտոնը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Իրանի վրա. Ռուբիո:

Կիևն ամերիկյան աջակցության դիմաց ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ կմատակարարի. Թրամփ:

Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ հայտարարված մաքսատուրքերի կիրառումը:

Առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրոպայի համար. Շոլց:

Հունգարիան Եվրամիությունից առանձին գործարք կկնքի Միացյալ Նահանգների հետ. Օրբան:

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից. Պանամայի նախագահ:

Չինաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան սահմանափակումների դեմ պատասխան միջոցներ կկիրառեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում