Տարեսկզբից մինչև հունվարի մեկը ՀՀ բնակչությունն աճել է 76.200-ով

ԻԻրինա Մկրտչյան

Տարեսկզբից մինչև հունվարի մեկը Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է 76 հազար 200-ով: Ընդ որում՝ աճ կա բոլոր մարզերում, բացի Սյունիքից: Այս դեպքում էլ հետաքրքիր փաստ է արձանագրվել, նվազել է քաղաքային բնակչության թիվը, իսկ գյուղականն՝ ավելացել:

Վիճակագրական կոմիտեն է տվյալները հրապարակել: Այս կառույցի պատասխանատուները հերքում են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի բնակչության թիվը նվազել է, իսկ Սյունիքում նվազումը ոչ թե հազար հարյուր մարդ է եղել, այլ՝ 21 հազար: Նման հրապարակումների հեղինակներն այսօրվա տվյալները համադրել են 2011-ի մարդա-համարի արդյունքների հետ:

2011-ից հետո, իրոք, նվազում է արձանագրվել, բայց դա պայմանավորված է նախորդ տասը տարվա արտագաղթով: Ամեն դեպքում, եթե սոսկ ծնունդների թիվն ենք համադրում, վերջին տարում ևս նվազում կա: Մասնագետներն ուսումնասիրում են պատճառները, իսկ իրավիճակը երկարաժամկետ առումով շտկելու համար կառավարությունը հաստատել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը:

Խնդրի նրբություններին Իրինա Մկրտչյանն է ծանոթացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում