Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Բյուրեղավանի, մյուսը՝ Աբովյանի բնակիչ:

«Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17:50-ի սահմաններում Ռոսիայի փողոցում մի խումբ երիտասարդների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել է Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Նա և վիճաբանության մասնակից 20-ամյա մեկ այլ երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:


Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում