Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը. Ֆիդան

ՄՄերի Ներսիսյան

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար Ասադի վարչակազմի տապալմանը՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: «Հայաթ Թահրիր ալ Շամի» և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք՝ ապահովելու, դրանք ընթանան ամենաանարյուն ձևով, բայց մենք մինչ այդ չենք միավորվել որևէ երկրի կամ խմբի հետ, չենք մասնակցել նման պլանավորմանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հաքան Ֆիդանը նաև հայտնել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։

«Մենք փորձեցինք, բայց նրանք մերժեցին, մենք նույնիսկ որպես միջնորդ ներգրավեցինք տարածաշրջանի երկրներին, մասնավորապես՝ Իրաքին», - նշել է թուրք նախարարը:

Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էլ Ֆիդանը նշել է, որ Անկարան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև։ Բացի այդ, Ֆիդանը շեշտել է, որ Անկարան «Սիրիայում իր գործողություններն ամենաբարձր մակարդակով համակարգում է Սաուդյան Արաբիայի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում