Համայնքային ոստիկանները Օհանավանի բնակչի տանը հրազեն և փամփուշտներ են հայտնաբերել

ԼԼուսինե Մուրադյան

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով դեկտեմբերի 2-ին այցելել են Օհանավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդու տուն: Նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված հրազենը, որի ստուգման ժամանակ ոստիկանները պատյանի գրպանում հայտնաբերել են մարտական 10 փամփուշտ: Տղամարդը ապօրինի ռազմամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օհանավանցի տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 10 փամփուշտ։

Աշտարակի համայնքային ոստիկանները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով նույն օրն այցելել են Օշական գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդու տուն: Վերջինս ոստիկաններին է ներկայացրել 4 հրազեն, որոնցից մեկը՝ որսորդական, երեքը՝ օդաճնշիչ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը վերցվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում