Օրը՝ 60 վայրկյանում | 30.11.2024

ՄՄարո Թարվերդյան

Որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Հալեպում․ ՊՆ:

Սիրիայի բանակը հայտնել է, որ ահաբեկիչները մտել են Հալեպի շատ շրջաններ:

Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին. Ֆիդան:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։

Թբիլիսիում ոստիկանությունը լուսադեմին ցրել է ցույցը. բողոքի ակցիաների երկու օրերի ընթացքում ձերբակալվել է 107 քաղաքացի:

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում. Կոբախիձե:

Փարիզը մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ում լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ներառյալ՝ Ղրիմը. Զելենսկի:

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Կիմ Չեն Ընն ու Բելոուսովը քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հեռանկարը:

Ռուսաստանը դիտարկում է միջուկային փորձարկումների վերսկսման հարցը. Ռյաբկով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում