Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ մարզերում կկառուցվեն հրշեջ-փրկարարական ջոկատների նոր շենքեր

ՎՎարդան Հովսեփյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի և «ՍԵՍԿՈ» (Շինինժսերվիս ՍՊԸ) ներկայացուցիչներին։

 

Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների պետերը, ՆԳՆ տնտեսական վարչության շինարարական պլանավորման և վերահսկողության բաժնի պետը։

 

Հանդիպման առանցքում Արմավիրի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում նոր կառուցվելիք հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի նախագծերի և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված շենքի շահագործման հանձման աշխատանքային քննարկման հարցերն էին։

 

Կամո Ցուցուլյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ ոլորտային համագործակցությունը՝ նշելով, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է իրականացնել աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում ամբողջությամբ շահագործման հանձնել պատրաստի շենքը և արդյունավետորեն կազմակերպել մյուս շինությունների կառուցման աշխատանքները։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի ներկայացուցիչները ՓԾ տնօրենին են ներկայացրել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքի մինչ օրս կատարված աշխատանքները՝ նշելով, որ հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են և շենքն ավարտուն տեսքով Փրկարար ծառայության շահագործմանը կհանձնեն դեկտեմբերի 15-ին։

 

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ստանդարտներին համապատասխան՝ Բաղրամյանի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի նոր շենքերի շինաշխատանքների նախագծային և կազմակերպչական հարցերին։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել 2025 թ. սեպտեմբերին։ Կողմերն անդրադարձել են կառուցապատման մանրամասներին, տեղանքային և տարածքային հարցերին, ինչպես նաև գործընթացում ի հայտ եկած դժվարություններին ու կարիքներին։

 

Ներկայացված հարցերին համարժեք լուծումներ գտնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Փրկարար ծառայության հսկողության ներքո սեղմ ժամկետներում կազմակերպել լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի կառուցապատումը տեղի ունենա սահմանված ժամկետներում և շենքերը շահագործման հանձնվեն ժամանակին։

 

ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերապատրաստել տվյալ շենքերի պահպանման ու շահագործման համար պատասխանատու անձնակազմին՝ ապահովելու համար արդյունավետ շահագործման և պահպանման մակարդակը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում