Օրը՝ 60 վայրկյանում | 10.10.2024

ԼԼուսինե Մուրադյան

Իրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ Իսրայելի գործողություններին. Արաղչի:

Մենք չենք ուզում, որ Լիբանանը վերածվի երկրորդ Գազայի. Սպիտակ տուն:

Լիբանանում գործողությունների դադարեցման մասին ցանկացած պայմանավորվածություն պետք է ներառի պատանդներին ազատ արձակելու պայման. Մոսադ:

Զելենսկին Լոնդունում Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններ է վարել։

Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարվածել են ԱԹՍ-ների պահեստին:

Ռյաբկովը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մոտ են եղել ամբողջական ապամիջուկայնացման գործարքին:

Կոբախիձեն անարդար է որակել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կազանում կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին:

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային:

Իսպանիայի ափին են հարվածել 7 մետրանոց ալիքներ, երկրում ուժեղ քամիներ են, հորդառատ անձրև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում