Սեպտեմբեր 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիւ Եորքի մէջ տեղի պիտի ունենայ Միրզոյեան-Պլինքըն-Պայրամով հանդիպում:

Այս պահուն կայ խաղաղութեան պայմանագրիր կնքելու իրական հնարաւորութիւն. Միրզոյեան՝ Գերմանիոյ Արտաքին գործոց նախարարին:

Հայաստանի և Ատրպէյճանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան հաւատարիմ ենք. Պերպոք:

Հայաստան կողմ է բանակցութիւններու ճամբով Կիպրոսի խնդիրին խաղաղ կարգաւորման. Պապիկեան:

Թուրքիան ապօրինի ներգաղթը որպէս ճնշման գործիք կը փորձէ օգտագործել. Կիպրոսի Պաշտպանութեան նախարար:

Իրանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարները քննարկած են Հայաստան-Ատրպէյճան յարաբերություններու կարգաւորման գործընթացը:

Թեհրան միշտ հանդէս եկած է  խաղաղութեան օգտին, ձգտած է  կայունութիւն ամբողջ տարածաշրջանին և հարևաններուն համար. Փեզեշքիան:

Նիւ Եորքի մէջ Մաքրոն Փեզեշքիանին կոչ ըրած է ազդեցությունը օգտագործել Լիբանանի մէջ լարուածութիւնը պակսեցնելու համար:

Ռուսաստան քարիւղ կը մատակարարէ Եւրամիութեան ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում