Օրը՝ 60 վայրկյանում | 25.09.2024

ԼԼուսինե Մուրադյան

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում:

Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին:

Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Բերբոք:

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան:

Թուրքիան փորձում է օգտագործել ապօրինի ներգաղթը որպես ճնշման գործիք. Կիպրոսի պաշտպանության նախարար:

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Թեհրանը միշտ հանդես է եկել խաղաղության օգտին, ձգտել կայունության ամբողջ տարածաշրջանի և հարևանների համար. Փեզեշքիան:

Նյու Յորքում Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել օգտագործել ազդեցությունը Լիբանանում լարվածությունը նվազեցնելու համար:

Ռուսաստանը Եվրամիությանը նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում