Օրը՝ 60 վայրկյանում | 24.09.2024

ԼԼուսինե Մուրադյան

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով:

Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպել են Նյու Յորքում. Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան:

Կկանխենք ցանկացած գործողություն, որ սպառնում է մեր ներքին անվտանգությանը. Փեզեշքիան:

Բոգդանովն ու Հաջիևը հաստատել են Մոսկվայի և Բաքվի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը:

Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները:

Անցած մի քանի օրվա ընթացքում Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 500-ի:

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու:

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Բլինքեն:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտին ավելի մոտ է, քան շատերը կարծում են. Զելենսկի:

Ռազմական գործողությունը կավարտվի, երբ Ռուսաստանը այս կամ այն միջոցով հասնի իր բոլոր նպատակներին. Պեսկով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում