Օրը՝ 60 վայրկյանում | 21.09.2024

ՄՄարո Թարվերդյան

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը:

Անցած տասնամյակները վկայում են, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ․ նախագահի ուղերձը:

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցությունը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին. Պուտին:

Հայաստանն ու ԱՄՆ-ը միասին աշխատում են՝ ստեղծելու ավելի լավ ապագա. Բայդենի ուղերձը:

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանն ուղերձ է հղել:

Հայաստանի անկախության օրն են շնորհավորել նաև  Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարները, Ռուսաստանի վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Ուկրաինայի, Կիպրոսի, Մոլդովայի ԱԳ նախարարությունները, Չեխիայի դեսպանը և ուրիշներ:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկնքում 101 անօդաչու խոցելու մասին:

ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա հարվածել երկրին արևմտյան զենքով. Լավրով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում