ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կքննարկեն Կիևին մատակարարվող զենքի հետ կապված հարցեր

ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Ջո Բայդենը և Քիր Սթարմերը, հնարավոր է, քննարկեն Ուկրաինայի Զինված ուժերին Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվության հարցը։ Այս մասին Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը հավելել է, որ նախ ինքը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մտադիր են այցելել Կիև և լսել ուկրաինական կողմի կարիքների մասին: Նաև, չնայած Իրանի հերքումներին, Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իսլամական Հանրապետությունից և կարող է առաջիկայում օգտագործել դրանք Ուկրաինայի դեմ: Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվելու:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում