Օգոստոս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ատրպէյճանի սահմանազատման յանձնաժողովները ստորագրած են համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը: Այն կ՛ուղարկուի Սահմանադրական դատարան:

Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ատրպէյճանը խոչընդոտեց Կարմիր խաչ միջազգային կոմիտէի աշխատանքը. Կաշառակերութեան և կազմակերպուած յանցաւորութեան հետազօտման կեդրոն:

Մոսկուան կ՛ակնկալէ, որ Պաքուի և Երևանի միջև շուտով խաղաղութիւն հաստատուի. Ատրպէյճանի մէջ Ռուսաստանի դեսպան:

Մոսկուան ուրախ կ՛ըլլայ ներդրում ունենալու Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան պայմանագրի ստորագրման գործին մէջ. Եւտոքիմով:

Թուրքիոյ և Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարները երկկողմ ու տարածաշրջանային հարցեր քննարկած են:

Իրան պատրաստ է աջակցելու ամբողջ աշխարհի վրայ պատերազմները եւ  բռնութիւնները դադրեցնելու. Փեզեշքիան:

Պաքուի Սուրախան շրջանին մէջ խոշոր հրդեհ  բռնկած է:

Իսրայէլ և ՀԱՄԱՍ համաձայնած են Կազայի հատուածին  մարդասիրական կրակմարի՝ երեխաները պատուաստելու համար:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում