Հրայր Թովմասյանը, խոչընդոտներ ստեղծելով, ձգձգում է նիստերը. պնդում է դատավորը, հակադարձում՝ պաշտպանը

ԳԳոհար Սարգսյան

Հրայր Թովմասյանի գործով նշանակված 132 դատական նիստերից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և պաշտպանների բացակայության պատճառով. դատավարությունն ընթանում է արդեն չորս տարի: Ըստ դատավորի՝ Թովմասյանն իր վարքագծով խոչընդոտել է դատական վարույթի բնականոն ընթացքը: Թովմասյանի պաշտպանը պնդել է, որ իրենց բացակայությունները հիմնավոր են, բացի դրանից՝ գործի վաղեմության ժամկետը լրացել է: Սահմանադրական դատարանի դատավորի մեղադրանքը վերաբերում է նրա՝ արդարադատության նախարար աշխատած տարիների ենթադրյալ չարաշահումներին, մեղադրողը պահանջել է 7 տարվա ազատազրկում:

Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում